-
14.11.2017|
10:00
Ռուսաստանի քաղաքականությունը` մի կողմից, Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից` մյուս կողմից, արագացրին ԵՄ երկրների ռազմական ինտեգրումը:
-
14.11.2017|
09:55
Ադրբեջանցի քաղաքագետ, «Ատլաս» վերլուծական կենտրոնի տնօրեն Էլհան Շահինօղլուն, հղում անելով «հավաստի աղբյուրներին»` տեղեկատվական արտահոսք է տվել, որ Սոչիում Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների հանդիպման նախօրեին Մոսկվան իբր պատրաստել է «3 պայման» Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման համար` Ադրբեջանի անդամակցություն ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին, Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայում և Լեռնային Ղարաբաղի շրջակա 5 շրջանների ազատագրում:
-
14.11.2017|
01:09
Ժամանակներն արագացել են` ոչ վայելքի, ոչ զիգզագելու, ոչ երազելու շանս չեն տալիս: Հոկտեմբերի 16-ին Ժնևի արևոտ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մեկ ամիս էլ չտվեցին` վայելելու իր մարտավարական ձեռքբերումը: Պատճա՞ռը: Ալիևը խախտեց չկրակելու պայմանը:
-
13.11.2017|
09:53
Մոսկվան հանգիստ է վերաբերվում լատինատառի անցնելու Ղազախստանի որոշմանը` «Россия 24»-ի հեռուստաեթերում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:
-
13.11.2017|
09:49
Բարսելոնում նոյեմբերի 11-ի երեկոյան անկախության կողմնակիցները դուրս եկան ցույցի: Դա առաջին զանգվածային բողոքն էր Կատալոնիայի մայրաքաղաքում քաղաքական գործիչների ձերբակալությունից հետո, որոնց Մադրիդը մեղադրում է ապստամբություն հրահրելու ու պետական միջոցները վատնելու մեջ:
-
13.11.2017|
09:45
Իրանն ու Սաուդյան Արաբիան վաղուց են հավակնում տարածաշրջանում առաջատարի դերին և վերջին շրջանում երկու երկրների հարաբերությունները լրջորեն սրվել են: Յուրաքանչյուրն ունի իր դաշնակիցներն ու հակառակորդները Մերձավոր Արևելքում, ինչպիսի՞ն է ուժերի դասավորությունը:
-
12.11.2017|
12:06
Նախքան Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովը Դանանգում` Կրեմլը հաստատում էր, որ Վիետնամում նախատեսվում է ՌԴ ու ԱՄՆ նախագահների հանդիպում, նույնիսկ օրակարգն էր հրապարակվում: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարում էր, որ հանդիպման պայմանավորվածությունն ընթացքի մեջ է, քննարկվում է նոյեմբերի 10-ին բանակցելու տարբերակը:
-
11.11.2017|
21:01
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չելյաբինսկում Ռուսաստան-Ղազախստան տարածաշրջանային համագործակցության 14-րդ նիստից հետո հայտարարել է, որ «նոր երկաթուղու գործարկումը Չինաստանից Եվրոպա Ռուսաստանի ու Ղազախստանի տարածքով դրական կանդրադառնա արդյունաբերության ու լոգիստիկայի վրա»:
-
11.11.2017|
10:28
Սաուդյան Արաբիայի իշխանությունները Լիբանանում գտնվող իրենց բոլոր քաղաքացիներին հրամայել են անհապաղ հեռանալ, իսկ մյուս սաուդցիներին չմեկնել Լիբանան: Երկու երկրների հարաբերությունները սրվել են, երբ շաբաթ օրը Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական տվեց` զգուշանալով իր կյանքի համար:
-
11.11.2017|
10:23
Հունվարից ԱՄՆ-ը կորցրել է իր դեսպանների 60 %-ը` հայտարարել է Դիվանագիտական ծառայության ամերիկյան ասոցիացիայի (ASFA) ղեկավար Բարբարա Ստիվենսոնը: «Կարիերային դիվանագետների շարքերը նոսրանում են գլխապտույտ արագությամբ»` զգուշացրել է ASFA-ի նախագահը` ԱՄՆ դիվանագիտական կորպուսի վիճակը նկարագրելով: